Ֆրանսիայում բողոքողները նավթավերամշակման յոթ գործարան են արգելափակել


20:44 , 10 դեկտեմբեր, 2019

Armenpress.am-ը գրում է.

Գործադուլի մասնակիցները, որը Ֆրանսիայում անցկացվում Է կենսաթոշակային բարեփոխման դեմ, դեկտեմբերի 10-ին արգելափակել են Ֆրանսիայի նավթավերամշակման ութ գործարաններից յոթը: Այդ մասին հայտնել Է BFM TV-ն՝ վկայակոչելով երկրի խոշորագույն արհմիության՝ «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի», տեղեկատվությունը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Խոսքը վերաբերում Esso եւ Total ընկերությունների գործարաններին»,-ընդգծել Է սինդիկատի ներկայացուցիչ Էմանուել Լեպինը:
Երկրի Դոնժ հարավային կոմունայում գտնվող նավթավերամշակման գործարանը, որը դեկտեմբերի 10-ին աշխատում Էր սովորական ռեժիմով, վերստին միացել Է 24-ժամյա գործադուլին: «Նավթամթերքների փոխադրումը խողովակաշարերով, նավերի, գնացքների ու բեռնատարների օգնությամբ, ընդհատված Է: Ոչ մի կաթիլ վառելիք դուրս չի գա ձեռնարկությունից»,-նշել են «Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայում»:
Արհմիությունները նաեւ կոչ են արել լlectricitռ de France (EDF) Էներգետիկական կորպորացիայի աշխատակիցներին՝ միանալ բողոքի նոր օրվան, մոբիլիզացնելով ընկերության բազմաթիվ աշխատողների, ինչպես դա եղավ անցած շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: