Դաստիարակության կորեական գաղտնիքը, որը թույլ է տալիս խելացի և հաջողակ երեխաներ մեծացնել


21:45 , 10 դեկտեմբեր, 2019

Այսօր ներկայացնում ենք դաստիարակության կորեական մեթոդը, որը թույլ է տալիս հաջողակ և խելացի սերունդ դաստիարակել:

Նունչին զգալու արվեստն է, թե ինչ են մտածում կամ զգում ուրիշ մարդիկ, և արձագանքել դրան համապատասխան: Նունչի բառացիորեն թարգմանվում է «հայացքով գնահատել»:

Կորեայում նունչին գերուժ է համարվում: Որոշ կորեացիներ դրա օգնությամբ անգամ ուրիշների մտքերն են կարդում, չնայած նունչիի մեջ ոչ մի գերբնական բան էլ չկա: Ճիշտ մշակված ու արագ նունչին կարող է օգնել ձեզ ճիշտ գործընկեր գտնել բիզնեսում կամ զուգընկեր՝ անձնական կյանքում, աշխատանքում հաջողությունների հասնել, պաշտպանվել նրանցից, ովքեր ուզում են ձեզ վնասել:

Image result for korean children

Նունչիի ներուժը բացահայտելու համար դուք պետք է միայն տեսնեք ու լսեք: Բայց դրա ամենաբարդ մասը ձեր բանականությունը հանգստացնելն է:

Որտեղ է քո նունչին

Կորեայում երեխաների ավանդական դաստիարակությունը փողոցն անցնելիս աջ ու ձախ նայելու և քրոջ հետ չկռվելու կանոնների հետ նույն մակարդակի վրա է դրված: Ծնողները երեխաներին նունչի են սովորեցնում 3 տարեկանից սկսած:

«Որտե՞ղ է քո նունչին». սա ծնողների ամենատարածված կշտամբանքներից է երեխային:

Երեխան, որն ինչ-որ չարություն է անում առանց գիտակցելու իր արարքի կամ խոսքերի հետևանքները ուրիշների համար, առանց նունչիի երեխան է: Եվ կարևոր չէ, թե որքանով է նա բարի, քանի որ կյանքում նա ոչնչի չի հասնի, եթե չազատվի իր տգիտությունից:

Նունչիի դաստիարակությունը

Ծնողները Կորեայում իրենց երեխաների մեջ նունչին սերմանում են կարևոր դասի միջոցով. «Աշխարհը քո շուրջը չի պտտվում»:

Օրինակ, ենթադրենք, մայրն ու 4 տարեկան որդին հերթի մեջ սպասում են, որ մոտենան շվեդական սեղանին: Երեխան բողոքում է մորը. «Սոված եմ, էլ չեմ դիմանում, ուտել եմ ուզում»: Կորեացի մայրը երբեք չի ասի. «Վայ, խեղճ երեխաս, վերցրու, պայուսակից մեջ մի քիչ միրգ կա»: Երեխան նրանից կլսի միայն. «Շուրջդ նայիր, բոլորն էլ այստեղ հերթի մեջ սպասում են, ինչպես և դու: Քեզ իրոք թվում է, թե ուտել միայն դու՞ ես ուզում»:

Image result for korean children

Եվս մեկ օրինակ. Կորեայում որոշ դպրոցներ հավաքարարներ չեն պահում: Աշակերտներն իրենք պետք է հավաքեն հերթով՝ հատակը ավլեն, լվանան, աղբը թափեն և անգամ զուգարանները լվանան:

Սա միանգամից մի քանի նպատակ է հետապնդում: Առաջինը՝ որքան հավաք են երեխաները, այնքան քիչ ժամանակ է պահանջվում մաքրություն անելու համար: Երկրորդ՝ դա բարձրացնում է ողջ դասարանի գիտակցությունը: Աշակերտները պետք է հարգեն իրենց շրջապատը՝ որպես մի միասնական թիմ, քանի որ իրենք են պատասխանատու այն պահպանելու համար:

Դուք նունչիի կարիք ունեք

Որոշ մարդիկ ծնվում են արդեն նունչիով, մյուսներն այն սովորում են, իսկ երրորդների մեջ այն սերմանում են: Երեխաներին այստեղ թույլ չեն տալիս դասի ժամանակ հարցեր տալ: Ուսուցիչները դիտավորյալ նրանց ամեն ինչի վերաբերյալ կիսատ տեղեկություններ են տալիս՝ սկսած այն բանից, թե որտեղ է անցկացվելու քննությունը և վերջացրած նրանով, թե ինչ գրքեր է պետք բերել դասի: Այս ամենն ինքնուրույն բացահայտելը նունչիի միջոցով ուսուցման ծրագրի մի մասն է կազմում:

Ահա թե որն է նունչիի կարևոր կանոններից մեկը. եթե դուք սովորեք համբերատար ուսումնասիրել, ապա ձեր հարցերը՝ «ինչ անել», «ինչպես անել» և «ինչպես արձագանքել», կստանան իրենց պատասխաններն առանց որևէ հարց բարձրաձայնելու:

Կորեացիները համոզված են՝ կյանքում հաջողության և երջանկության հասնելու համար բացարձակ պետք չէ ամենախելացին, հարուստը կամ արտոնյալը լինել, դու միայն պետք է արագ նունչի ունենաս: