Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռիչքի ժամանակ ծննդաբերության պատճառով


20:02 , 10 դեկտեմբեր, 2019

Սան Պաուլու Սանտյագո չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Պորտու Ալեգրի քաղաքի օդանավակայանում, քանի որ ինքնաթիռում թռիչքի ժամանակ աղջիկ է ծնվել:

Բարեբախտաբար ինքնաթիռում եղել են շտապ օգնության միանգամից երկու բժիշկ և բուժքույր, որոնք օգնել են նորածնին լույս աշխարհ գալ:

Վայրէջքից անմիջապես հետո մայրը և նորածինը տեղափոխվել են հիվադանոց:

Բրազիլիական լրատվամիջոցների տվյալներով, չիլիացի զույգը տուն էր վերադառնում արձակուրդից: Չնայած կինը գտնվում էր հղիության իններորդ ամսում՝ բժիշկը նրան ավիաթռիչքներ կատարելու տեղեկանք էր տվել: