Քաղաքացու աշխատավարձի վրա աչք դնող կառավարությունը ռեկորդային՝ ~680.000 ԱՄՆ դոլար կհատկացնի Երևանում պլանավորվող ամանորյա միջոցառումներին


18:28 , 10 դեկտեմբեր, 2019

Թե բա՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

Դեռ մեկ ամիս առաջ միջին վիճակագրական քաղաքացու աշխատավարձի վրա աչք դնող կառավարությունը ռեկորդային՝ ~680.000 ԱՄՆ դոլար կհատկացնի Երևանում պլանավորվող ամանորյա միջոցառումներին։ Կարծես մի քանի շաբաթ առաջ իրենք չէին մեզանից 6% հարկ ուզում՝ պատճառաբանելով, որ փող չկա։
Իհարկե, կարելի էր ռեալ գնահատել մեր պետբյուջեի հնարավորություններն ու մի փոքր համեստաբար մոտենալ ամանորյա ծախսերին, օրինակ՝ 290.000 դոլար չհատկացնելով միայն Բրեգովիչի համերգին ու լույսերը վառելուն։

Բայց լավ, այդքան ծախսել, ծախսել եք, գոնե 680.000-ին վայել աշխատանք կատարեք. մի տեսակ ոչ մի փոփոխություն չի նկատվում քաղաքում։ Էնպիսի տպավորություն է, որ թավշյա, ոչ բռնի կերպով կտտում եք ժողովրդին, ուզու՞մ եք՝ մի 2% էլ ամանորյա ծախսերի համար հարկ վճարենք։

Հ.Գ. Կարո՞ղ ա Ձմեռ պապու վրա էլ գործ հարուցեք նախկին իշխանությունների ժամանակով գալու համար։
#փողի_մունաթ_ուզում_եք_տակն_էլ_գրեմ_շնորհավոր_ամանոր_և_սուրբ_ծնունդ

Մի նկարում Գյումրին է, որտեղ 680.000 դոլար չի ծախսվել, իսկ մյուսում՝ Երևանի կենտրոնական փողոցը։