Tert.am-ը գրում է.
Ուզում եմ փաստել հետևյալը՝ և՛ նախկին իշխանությունների, և՛ այս իշխանության օրոք մարդու իրավունքների խախտումը կատարվում է տոտալ ձևով և ուղղակի աղերս ունի գործադիր իշխանության հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի տիկնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, թե երևույթի կրողը բոլորս ենք, և դրա բացասական հետևանքներն ակնհայտ են լինելու վաղը և հաջորդիվ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել էր առանձնացնել քրգործի՝ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի մասերը և դրանք քննել առանձին, ինչն էլ, ըստ փաստաբանի, ոչ իրավաչափ է:
«Մեկ անգամ ևս փաստում եմ, որ, ցավոք, ընտրովի արդարադատություն է իրականացվում Մանվել Գրիգորյանի գործով, և որպես իրավապաշտպան փաստում եմ, որ ինչու չէ՝ նաև մեր առողջության, նյարդերի, ժամանակի հաշվին թույլ չենք տալու, նման բան, Հայաստանում պետք է ձևավորենք անկախ դատական իշխանություն»,-ասաց Բաղդասարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ