Արմեն Սարգսյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցեր (Video)


18:27 , 10 դեկտեմբեր, 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին: