Նախարարը նկատողություն է տվել, ապա չեղարկել այն


16:03 , 10 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ուսումնարանի տնօրենին, ապա չեղարկել այդ նկատողությունը։ Խոսքը՝ Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի մասին է, որի տնօրենը Գրիգոր Մկրտչյանն է։

Մենք փորձեցինք նախարարությունից ճշտել, թե ո՞րն է պատճառը նկատողության, ապա նաև այն չեղարկելու, սակայն նախարարությունից պատասխան չստացանք, մեզ ասացին, որ դա կապված է կրթության տեսչական մարմնի ստուգումների հետ, և խորհուրդ տվեցին կապվել տեսչական մարմին։

Տեսչական մարմնից էլ պատասխան չստացանք, մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ Ի վերջո հասկանալու համար, թե ի՞նչն է հիմք հանդիսացել նկատողության, կապվեցինք ուսումնարանի տնօրենի հետ։ Գրիգոր Մկրտչյանը, սակայն, բոլորից քչախոս գտնվեց՝ ասելով, որ փորձենք նախարարությունից ճշտել, ինքը չի կարող այդ մասին խոսել՝ « Ես հասկանում եմ, որ գաղտնի բան չկա, ուղղակի դա իրենց ներքին խոհանոցն է, ավելի լավ է Դուք իրենց հետ խոսեք, ես չեմ կարող որևէ բան ասել»,- ասաց Մկրտչյանը։