Կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը


15:49 , 10 դեկտեմբեր, 2019

Ութսուներեք տարեկանում կյանքից հեռացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այդ մասին հայտնում է meduza.io-ն՝ նրա շրջապատից աղբյուրի հղումով:

РЕН ТВ-ի տվյալների համաձայն՝ Լուժկովը մահացել է Մյունխենի կլինիկաներից մեկում, որտեղ նրան սրտի վիրահատության էին ենթարկել:

Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 18 տարի՝ 1992-2010 թվականներին: