Կարծում եմ, որ շուտով իշխանությունները կփորձեն «պատժել» ԲՀԿ առաջնորդին


14:50 , 10 դեկտեմբեր, 2019

Կարծում եմ, որ շուտով իշխանությունները կփորձեն «պատժել» ԲՀԿ առաջնորդին իրենց սրտի քաղաքապետի ապիկարությունը բացահայտելու համար։ Ամենայն հավանականությամբ, պատիժը լինելու է քրեական հոդվածի տեսքով։

Մինչդեռ կարծում եմ, որ կարելի էր ուղակի ներողություն խնդրել պոտենցիալ ներդրողներից և փորձել սիրաշահել նրանց։ Սրա փոխարեն ամբողջ իշխանական բուրգը լծվեց հասկանալուն՝ արդյո՞ք այդ մարդը թագաժառանգ էր, թե՞ ոչ։ Ինչ ասեմ, ցավ եմ ապրում, որ քաղաքս կորցրեց մեծ ներդրում ստանալու հնարավորություն, շատ ափսոս...