Զվարթնոցի «Կարգո» տերմինալի ավտոկայանատեղիում ստիպում են բոլորին, որ մեքենաները կայանեն վճարովի հատվածում


15:01 , 10 դեկտեմբեր, 2019
Զվարթնոցի «Կարգո» տերմինալի ավտոկայանատեղին քանի ամիս է՝ վարձակալությամբ է տրվել ոմն մեկին, ով այդ կայանատեղին դարձրել է վճարովի (այդ ժամանակ այնտեղ մեքենաների մաքսազերծում էր իրականացվում, հետևաբար, շատ ձեռնտու բիզնես էր): Հիմա, քանի որ այդ մաքսատանն այլևս մեքենա չի մաքսազերծվում, և ավտոկայանատեղիից այլևս չեն կարողանում հավաքել բավականաչափ գումար (աշխատողներից շատերը կայանում են դրսի անվճար հատվածում), սկսել են վճարովի կայանատեղիից դուրս գտնվող հարակից ԱՆՎՃԱՐ տարածքները ժապավեններով փակել և ստիպել բոլորին, որ կայանեն վճարովի հատվածում: Խնդրում եմ հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը: