Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը կերկարաձգվի


14:06 , 10 դեկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր 97 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը։

Ազգային ժողովն ընդունեց նաև «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

Առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց նաև «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը,

«Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագիծը։