Եթե «ՍԴ-ն շատ մեղքերի մեջ է մեղավոր», ինչո՞ւ դատավորներին այդ մեղքերի համար ուղղակի չեն ազատում աշխատանքից


13:12 , 10 դեկտեմբեր, 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պատվով հեռանալու միջոց է համարում Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

Ուզում եմ հասկանալ, եթե «ՍԴ-ն շատ մեղքերի մեջ է մեղավոր», ինչպես պնդում է ԱԺ նախագահը, ինչո՞ւ դատավորներին այդ մեղքերի համար ուղղակի չեն ազատում աշխատանքից, այլ կլորիկ գումար են առաջարկում, ի դեպ, իմ և ձեր գրպանից:

Ու լավ կլիներ՝ իշխանությունները հստակեցնեին՝ կոնկրետ ինչ մեղքերի մեջ են մեղադրվում ՍԴ դատավորները, և ինչպես է չափվում ՍԴ այս կամ այն դատավորին հասարակության վստահել-չվստահելը:

Հ.Գ. «Վատ» դատավորներին ցանկանում եք վճարել պատվով հեռանալու համար, նախարարների և փոխնախարարների աշխատավարձը կտրուկ բարձրացնում եք, որ եթե կոռուպցիոն գործերի մեջ ներքաշվելու համար կալանավորվեն, խղճի խայթ չզգաք... Կառավարության այս «բարեգթությունը» լուրջ հարցեր է առաջացնում...