Հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի նախագիծը ընդունվեց


13:39 , 10 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Հանրային վարյերում ծխելն արգելով օրենքի նախագիծը խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց։ Օրինագծին կողմ էր քվեարկել 83 պատգամավոր, դեմ էին՝ 15-ը։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի արգելվում է ծխել հանրային վայրերում՝ նպատակ ունենալով ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտահումքի, ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից, սոցիալական, տնտեսական ոլորտների և շրջակա միջավայրի վրա դրանց բացասական ներգործությունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: