Մարտունիի սարերում մարդ է կորել


12:15 , 8 հուլիս, 2013

Tert.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 8-ին՝ ժամը 03.48-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի սարերում կորել է քաղաքացի:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ–ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: