Անգլիայի այս թագավորը ողջ-ողջ այրվեց բուխարու մոտ, սակայն նրա ոչ մի աղախին նրան օգնության ձեռք չմեկնեց. ինչու՞ նրանք այդքան դաժան եղան


15:30 , 10 դեկտեմբեր, 2019

Աշխարհում շատ են մահերը, որոնք մեր կարծիքով այնքան էլ արդար չեն, սակայն կան մահեր, որոնց պատմություններին ծանոթանալուց հետո հասկանում ես, որ դրանք առավել քան անիմաստ են։ Ահա այսպիսի մահով էլ հենց մահացավ Իսպանիայի Ֆիլիպ 3-րդ թագավորն, ով կյանքից հեռացավ բուխարու մոտ ողջ-ողջ այրվելով, սակայն ոչ մի աղախին նրան օգնության ձեռք չմեկնեց. ինչու՞ ։ 

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 3-րդը սիրում էր իր արքունիքում ամենատարօրինակ կանոնները սահմանել: Նա չափազանց սնահավատ էր և նախընտրում էր իրեն շրջապատել ավելորդ ճոխությամբ:

Իր կառավարման տարիներին Իսպանիան գրեթե կորցրեց արտաքին-քաղաքական ազդեցությունը և բնակչությունը հասավ ծայրահեղ աղքատության: Սակայն թագավորը, որպես կանոն, ականջալուր չէր լինում իր խորհրդականների հորդորներին երկրում որևէ բարեփոխում անելու համար, ու շարունակում էր ավելի մեծացնել իր անձի հանդեպ պաշտամունքն ու զգույշ վերաբերմունքը:

Իր հետ շփման կանոնները նա այնքան էր խստացրել, որ, օրինակ, իրեն գինի լցնող կոնկրետ մարդու էր նշանակել, սպասքը տեղափոխող՝ մեկ այլ մարդու, իր բազմոցը շարժող ու տեղափոխող՝ մյուսին և այսպես շարունակ: Այս մարդկանցից բացի ուրիշ ոչ ոք իրավունք չուներ տվյալ գործերն անել, քանզի կպատժվեր ամենայն խստությամբ:

Այսպես՝ մի անգամ Ֆիլիպ 3-րդը բուխարու մոտ բազմել էր իր ամենասիրելի բազմոցին և գինովցած խորը քնած էր: Նրա հագուստը պատահաբար բռնկվեց բուխարու կրակով: Աղախինները բազմոցը շարժելու ու կրակը հանգցնելու փոխարեն գրեթե 40 րոպե փնտրում էին այն մարդուն, ով իրավունք ուներ տեղաշարժել արքայի բազմոցը: Երբ այդ մարդն, ի վերջո, գտնվեց, և՛ թագավորը, և՛ բազմոցը, վաղուց մոխրացել էին և արդեն փրկելու կամ տեղաշարժելու ոչինչ չէր մնացել: Ֆիլիպն այդ ժամանակ 43 տարեկան էր ու նա մահացավ միայն այն պատճառով, որ իր սահմանած կանոնները թույլ չտվեցին աղախիններին իրեն օգնել. նրանք վախենում էին, որ հետո մահապատժի կենթարկվեն:

Թագավորը մնաց պատմության մեջ, որպես մեկն, ով իր իսկ ստեղծած բյուրոկրատիայի ու կանոնների անիմաստ զոհը դարձավ` այսպիսով դաս դառնալով շատ-շատերի համար: