10 պատճառ, թե ինչու են քո ծանոթները նախընտրում IQOS


10:42 , 10 դեկտեմբեր, 2019

Արդեն չենք էլ զարմանում՝ տեսնելով, թե ինչ տարածում է գտել IQOS-ը Հայաստանում/Երևանում։ Ծխախոտի տաքացման այս սարքը 2018թ․-ի վերջին հայտնվեց Google Trend-երի ցուցակում՝ առաջ անցնելով նույնիսկ iPhone-ին։

Այժմ փորձենք պատասխանել քեզ հուզող հարցին՝ ինչո՞ւ է այդքան մարդ անցնում IQOS-ի։ Մի կողմից այն սեփական սովորություններին դեմ չգնալու միջոց է, մյուս կողմից՝ սեփական անձի հանդեպ հոգատարության ցուցաբերում։

  1. IQOS-ը ավելի քիչ վնասակար է, քան սիգարետները

Շաբաթական երեք օր մարզվել սպորտով, հետևել սննդակարգին, SPA օրեր կազմակերպել ու բոլոր այդ ջանքերը զրոյացնել սիգարետ ծխելով նշանակում է անիմաստ ծախսել ժամանակ, ուժ ու եռանդ։ Լավագույն տարբերակը ծխելուց ամբողջովին հրաժարվելն է։ Սակայն եթե դեռ պատրաստ չես նման քայլի, փորձիր գոնե նվազագույնի հասցնել առողջությանը հասցվող վնասը՝ դիտարկելով հնարավոր այլընտրանքները։ Առավել քիչ վնասակար է համարվում IQOS-ը, բայց ինչի՞ հաշվին է այն նվազեցնում առողջական վնասը։ 

Սիգարետ ծխելիս թուղթն ու ծխախոտը այրվում են 800օC ջերմասիճանի տակ, ինչի արդյունքում առաջանում է ծուխ՝ լի այրման վնասակար նյութերով (ածխածնի մոնօքսիդ, կոնցերոգեններ և այլն)։ Ի տարբերություն սիգարետի՝ IQOS-ը ծխախոտն այրելու փոխարեն տաքացնում է մինչև 300-350օC․ այդ ջերմաստիճանը բավական է ծխախոտի բույրն ու նիկոտինը ստանալու համար, սակայն վնասակար նյութերի առաջացումը նվազում է մոտ 95%-ով (հղումն՝ այստեղ

  1. Ներս ու դուրս չես անում ծխելու համար

IQOS կարելի է օգտագործել տանը, աշխատանքի վայրում, մեքենայում, ռեստորաններում և սրճարաններում, քանի որ չկա կրակ, ծուխ, մոխիր ու պասիվ ծխելու վտանգ։ Հայաստանում կան բազում IQOS-friendly վայրեր` Aperitivo, Mezzo Classic House Club, Jazzve, Gastropolis, Martini Royale, EL Chillout, El Garden և այլն։

  1. IQOS-ի ոճային և ժամանակակից տեսքը

Բավականին տարօրինակ տեսք ունի, երբ Apple Watch-ը ձեռքին կապած, Globbing-ով գնումներ կատարող մարդը գրպանից հանում է մի տուփ սիգարետ։ Սիգարետների դարն անցել է, դրանք այլևս չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին։

IQOS-ն, ընդհակառակը, տեխնոլոգիական սարք է, որն ասես եկել է ապագայի մասին ֆիլմից։ Hi-tech միջուկն ու սահուն արտաքին դիզայնը ծխախոտի տաքացման այս սարքը նման են դարձնում iPhone-ին սիգարետի տուփի փոխարեն։ Ինչ խոսք, IQOS-ը սեղանին դնելն ավելի հաճելի է, քան սիգարետի տուփը։

  1. Համային զգայարանները վերականգնվում են

Այրող ու մնայուն սիգարետի ծուխը բառացիորեն վառում է համային զգայարանները։ Երկար ժամանակ ծխողների դեպքում համերը սղվում են՝ աղին, կծուն ու քացրը կորցնում են իրենց ամբողջ ուժը։

IQOS-ի անցնելու երկրորդ շաբաթվա ընթացքում ծխողների համային զգայարանները կյանքի են գալիս։ Ժամանակի ընթացքում համային երանգները լիովին վերականգնվում են։ Սուրճի հոտը, համեմունքների բույրը, գինու համային երանգների փունջ ու սթեյքի եփվածության աստիճանը վերադառնում են՝ առօրյայի մասը կազմելու։

  1. IQOS-ի թրենդին հետևում են հայտնիները

Ծխելու սովորությունը չթողող, բայց սեփական առողջությունը գնահատող ցանկացած անձ արդեն անցել է IQOS-ի։ Հայտնիներից շատերն են անծուխ այլընտրանքին անցել՝ դերասաններ Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանն ու Խորեն Լևոնյանը, բլոգեր Կամո Թովմասյանը, երգիչ Հակոբ Հակոբյանը և այլք։

  1. Շրջապատի համար անվնաս է

Սեփական սիրելի անձի հանդեպ հոգատարության դրսևորումից բացի՝ IQOS-ը նաև հարգալից վերաբերմունք է շրջապատի համար, քանի որ դրա աերոզոլը չի պարունակում կոնցերոգեններ։ Հետազոտությունների համաձայն՝ IQOS-ի աերոզոլը չի ազդում օդի որակի վրա և պասիվ ծխելու վտանգից զատ է։ Արդյունքում, անգամ չծխող մարդիկ ավելի լավ են վերաբերում, քան սիգարետներին։

  1. Ատամները չեն փչանում ու չեն մգանում

Ծխելը հաճախ ատամների վրա մուգ փառի առաջացման պատճառ է հանդիսանում, որից ազատվելը հեշտ չէ անգամ ատամների խորացված մաքրման դեպքում։ Ժամանակի ընթացքում այդ փառը ատամնաքարերի է վերածվում, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել կարիեսի, պարադոնտոզի և անգամ ատամների կորստի։ Սիգարետային ծուխը մեծացնում է իմպլանտների կորստի հավանականությունը, շատ դեպքերում բժիշկները հրաժարվում են պատասխանատվություն կրել ծխել շարունակող հաճախորդների դեպքում։ 

IQOS-ի աերոզոլը նման խնդիրների չի հանգեցնում։ Այն նաև օպտիմալ տարբերակ է իմպլանտների տեղադրում նոր անցած և ծխել շարունակող մարդկանց համար։ Բերանային խոռոչից տհաճ հոտը նույնպես անցյալում է․ չկա «մոխրաման համբուրելու» զգացում։

  1. Մաշկի վիճակը արագ կբարելավվի

Սիգարետի ծուխը պարունակվող վնասակար նյութերի ազդեցության հաշվին վատթարացնում է ցանկացած մաշկի տեսակի մոտ առկա խնդիրները․ չոր մաշկը էլ ավելի է չորանում, բորբոքումներն ու ակնեն (պզուկները) շատանում, իսկ կնճիռները՝ խորանում՝ ավելի արտահայտիչ երևալով։ Լավագույն տարբերակը, ակնհայտորեն, չծխելն է։ Նման քայլի անպատրաստ մարդկանց համար ակտուալ լուծում է IQOS-ի անցնելը, ինչը կփրկի մաշկը ծխի, ածխածնի մոնօքսիդի և այլ վնասակար նյութերի ազդեցությունից:

  1. Հարմար է ցանկացած պահի օգտագործման համար 

Կարող է տարօրինակ թվալ, սակայն մարդիկ չեն ծխում նիկոտին ստանալու համար։ Այդ դեպքում, իմանալով սիգարետի ծխի վնասակար կողմի մասին, միաձայն անցում կկատարեին նիկոտինային մաստակների կամ նիկոտինի ստացման նմանատիպ միջոցների։ Իրականում, պատկերն այլ է․ ծխողներին անհրաժեշտ է օրական մի քանի րոպե անցկացնել սեփական մտքերի մեջ ընկղմված, շփվել գործընկերների հետ կամ ազատության զգացում ստանալ։ 

Համը, բույրը, շոշափելի զգացումներն են կարևոր ծխողի համար: Սթիքերի մեջ` բնական ծխախոտ, աերոզոլ, որ նման է ծխի, իսկ ձեռքի մեջ բռնիչը՝ նորաոճ ու տեխնոլոգիական։ 

  1. IQOS-ը լավագույն նվերն է ծխողներին

Նման նվերը տեղին կլինի սիրելիի, ընկերների, հարազատների ու պարզապես ծխող ծանոթների համար, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են օգտակար, ոճային ու ստատուսային նվերներ։