ԵՄ դիվանագիտության նոր ղեկավարը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի հաճախ երկխոսի ուժի դիրքերից


02:45 , 10 դեկտեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է․

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նոր գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Եվրոպան պետք է ավելի հաճախ երկխոսություն վարի ուժի դիրքերից։ Այս մասին քաղաքական գորխիծն ասել է երկուշաբթի՝ դեկտեմբերի 9-ին նախատեսված՝ Եվրամիության 28 անդամ երկրների արտգործնախարարների՝ իր նախագահությամբ անցկացվելիք առաջին նիստի նախօրեին, տեղեկացնում է DW-ն։

«Մենք պետք է ավելի հաճախ խոսենք ուժի լեզվով, ոչ թե նրա համար, որպեսզի ենթարկեցնենք, այլ որպեսզի նպաստենք ավելի խաղաղ, կայացած եւ արդար աշխարհակարգին»,- կարծում է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։

Բորելի կարծիքով՝ աշխարհը ներկա պահին աշխարհառազմավարական մրցակցության վերածնունդ է ապրում, որն արտահայտվում է Չինաստանի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դիմակայությամբ։ ԵՄ-ն ունի ընտրություն՝ լինել խաղացո՞ղ այս խաղում, թե՞ դառնալ հարթակ դրա համար։ «Մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն արձագանքելու, այլեւ գործելու եւ, անհրաժեշտության դեպքում, հակազդեցություն ցուցաբերելու»,- ընդգծել է նա։

Նախարարական նիստի դեկտեմբերի 9-ի օրակարգում դեկտեմբերի 12-13-ին ԵՄ գագաթաժողովի նախապատրաստությունն է, Իրանի հետ միջուկային գործարքը եւ փոխգործակցությունն Աֆրիկայի երկրների հետ։ Բացի այդ, ուշադրության կենտրոնում կլինի բանակցությունների ընթացքը «նորմանդական ձեւաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա) Փարիզում։