Ցանցում է հայտնվել 21-ամյա ռեփեր Juice WRLD-ի մահվանից մի քանի ժամ առաջ ձայնագրված տեսանյութը


05:48 , 10 դեկտեմբեր, 2019

Ցանցում է հայտնվել ռեփեր Juice WRLD-ի մասնակցությամբ տեսանյութը, որը նկարահանվել է նրա մահվանից մի քանի ժամ առաջ: Instagram-ում և Twitter-ում հրապարակված հոլովակներում հիփ-հոփ կատարողը կատակում է ընկերոջ հետ ինքնաթիռում:

Երաժիշտը ջուր է շփում քնած ուղևորի դեմքին:

Ռեփերի ինքնազգացողությունը վատացել է Չիկագոյի օդանավակայանում: Նրա մոտ արյունահոսություն է սկսել բերանից: Ռեփերը հոսպիտալացվել է, նա մահացել է հիվանդանոցում: Juice WRLD-ը 21 տարեկան էր: Մահվան ճշգրիտ պատճառը դեռ հայտնի չէ:

Juice WRLD-ը (Ջարեդ Էնթոնի Հիգինս) հայտնի է դարձել 2018-ին թողարկված Lucid Dreams հիթի շնորհիվ: Նա երկու ստուդիական ալբոմ է թողարկել, իսկ վերջին Death Race for Love ձայներիզը թողարկվել է 2019-ի մարտին: