Տարանտինոն, Սկորսեզեն և Ֆիլիպսը նոմինացվել են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը


03:52 , 10 դեկտեմբեր, 2019

Քվենտին Տարանտինոն (Մեկ անգամ Հոլիվուդում), Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին) և հարավկորեացի ռեժիսոր Պոն Չժուն Հոն (Մակաբույծները) լավագույն ռեժիսոր անվանակարգում նոմինացված են «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխությանը:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, այդ անվանակարգում նոմինացված են նաև բրիտանացի Սեմ Մենդեսը «1917» ֆիլմի և ամերիկացի ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը՝ «Ջոկեր» ֆիլմի համար:

«Ոսկե գլոբուս» մրցանակն ամեն տարի հանձնում է Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա ժուռնալիստների ասոցիացիան: Հերթական 77-րդ արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում հունվարի 5-ին: