Ադրբեջանն իր դիրքորոշումը հարմարեցրել է մադրիդյան սկզբունքների ոգուն և տառին, իսկ այդ սկզբունքներով փակուղային օրակարգ է ներկայացվում. Արման Մելիքյան (Video)


22:01 , 9 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանն իր դիրքորոշումը հարմարեցրել է մադրիդյան սկզբունքների ոգուն և տառին, այնպես, ինչպես ինքն է հասկանում և կարողացել է ներդաշնակեցնել մի շարք սկզբունքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ հավելով, որ ԵԱՀԿ նախարարների խորհրդի անդամներին ներկայացրած փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների հետ ուղիղ հակասություն չունի:

«Առաջին հերթին հարցը վերաբերում է Արցախի ինքնորոշման խնդրին, ադրբեջանական կողմն ասում է՝ Արցախը կարող է ինքնորոշվել, և այդ ինքնորոշումը կճանաչվի, եթե այն տեղի ունենա տարածքային ամբողջականության պահպանման տիրույթում և չհակասի Ադրբեջանի ինքնիշխանությանը: Այս հարցի շուրջ իրավագետների վեճերը շատ են եղել, բայց սա, մեծ հաշվով, դիրքորոշում է, որը ինչ-որ առումով համահունչ է մադրիդյան սկզբունքներին»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ