ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ ու պաշտոնանկություններ են տեղի ունեցել համակարգում


20:02 , 9 դեկտեմբեր, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։ 

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանն ազատվել է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ։