Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք


20:29 , 9 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, հանրակրթական հաստատություններում իրականացվող շարունակական վերահսկողության շրջանակներում, պարզել էին, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի և Արարատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցների, Մասիս քաղաքի թիվ 1 և Ոսկետափ համայնքի մանկապարտեզների սննդամթերքի մատակարար «Եվա և Սյուզի» ՍՊԸ-ն այդ հաստատությունների խոհանոցներին սննդամթերքը մատակարարել է պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրի պահանջների խախտմամբ:

Այսպես. պայմանագրով նախատեսված 20 տոկոսանոց թթվասերի փոխարեն ընկերությունը բոլոր նշված հանրակրթական հաստատություններին մատակարարել է 18 տոկոսանոց բուսասերուցքային արտադրանք՝ պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով, իսկ Ոսկետափ համայնքի մանկապարտեզին՝ նաև բուսական յուղ պարունակող խտացրած կաթ և ռուսական արտադրության յոգուրտ՝ նախատեսված տեղականի փոխարեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ