Օրենք բերելիս լուրջ հիմքեր պետք է ունենալ, ոչ թե վատթարացնենք վիճակը՝ Սասուն Միքայելյանը՝ բազմաֆունկցիոնալ շենքերի կառավարման մասին (Video)


19:22 , 9 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Այսօր խորքային մոտեցումների լուրջ խնդիր կա, օրենքի նախագիծ բերելիս լուրջ հիմքեր պետք է ունենալ, ոչ թե օրենք բերենք ավելի վատթարացնենք իրավիճակը, այս մասին ԱԺ-ում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Հիշեցնենք, որ նախագծով կարգավորում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունները և սահմանում է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը, կառավարման ձևերը, շենքի կառավարման մարմինների իրավասությունները, դրանց կազմավորման, գործունեության, գործունեության դադարման կարգը, ինչպես նաև դրանց փոխհարաբերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ