«Այս տարվա ամենամեծ նպատակս իրականացրի»․ Մերի Մովսեսյանի ամանորյա ֆոտոշարքն ու երազանքը (Photo)


20:16 , 9 դեկտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Մերի Մովսեսյանն Ամանորին ընդառաջ տոնական տրամադրությամբ ֆոտոշարք է պատրաստել։ Դերասանուհին, որը հիմնականում նախընտրում է առանց թիմահարդարման ներկայանալ թե՛ էկրանին, թե՛ ֆոտոշարքերին, թե՛ առօրյայում, տոներին ընդառաջ որոշել է բացառություն անել և ներկայանալ իր համար տարբերվող կերպարով։

Մերին լուսանկարները տրամադրել է Tert.am Life-ին և պատմել Ձմեռ պապիկին չհավատալու պատճառի, տոնական զգացողություններ և իրականացրած ամենամեծ նպատակի ու հաջորդ տարվանից իր սպասելիքների մասին։

Դերասանուհին նշեց, որ ինքը հավատում է հրաշքների, բայց ոչ Ձմեռ պապիկին։ Մերին կատակեց, որ դրա համար հիմնավոր պատճառ ունի. «Չորս-հինգ տարեկան էի, գիշերն արթնացել էի ու սպասում, որ Ձմեռ պապիկը գալու է, ինձ համար նվեր բերի: Մայրիկս չգիտեր, որ արթուն եմ, ես տեսա, որ նվերներն ինքն է բերում: Իմանալով, որ Ձմեռ պապիկ չկա՝ իմ կյանքն այլևս նույնը չէր: Իհարկե, մայրիկիս ասում էի, որ հավատում եմ, սակայն հոգուս խորքում գիտեի, որ Ձմեռ պապիկ չկա: Հիմա իմ Ձմեռ պապիկը ես եմ: Առհասարակ, անկեղծ ու ամբողջ սրտով հրաշքների հավատացող մարդ եմ: Կարծում եմ՝ ամեն ինչ էլ կարող է լինել, ուղղակի պետք է շատ ցանկանալ»։

Մերին ասաց, որ Ամանորը նշելու ավանդական տարբերակ ունի՝ ամեն տարի ընտանիքի հետ է լինում։ «Ամեն անգամ ընտանիքով դիմավորում ենք Նոր տարին, հետո գնում ենք տատիկիս տուն, սակայն այս տարի կցանականամ նաև ընկերներիս հետ ժամանակ անցկացնել: Եե հարմարեցնենք, անպայման, գիշերը կհանդիպենք և հետաքրքիր կերպով կնշենք»,- ասաց դերասանուհին:

Մերիի խոսքով՝ իրեն այնքան էլ դուր չի գալիս այն անցուդարձը, որը սկսվում է հունվարի 1-ից։ «Հայաստանում Ամանորն ինձ համար մի քիչ ձևական բնույթ է կրում, ավելի շատ նախընտրում եմ նշել Սուրբ ծնունդը: Ձևական ասելով՝ նկատի ունեմ, որ կան բարեկամներ, որոնց տարիներով չենք տեսնում, սակայն Ամանորին պարտք ենք համարում իրենց տանը բլինչիկ ուտել: Շատ եմ սիրում նվերներ մատուցելու ավանդույթը, սակայն սիրում եմ նվիրել առանց առիթի: Ինձ համար սա կյանքի մի շրջան է, որը գալիս ու անցնում է, ինչպես սովորական մյուս օրերը»,-ասաց դերասանուհին ու հավելեց, որ տոնածառ զարդարել ևս սիրում է, սակայն ժամանակի սղության պատճառով իրենց տանը տոնածառը փոքր քույրիկն է զարդարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ