Համաշխարհային օվկիանոսը կորցնում է թթվածինը


21:01 , 9 դեկտեմբեր, 2019

Թունաները և շնաձկները վտանգի մեջ են։ 1960թ․ ի վեր կլիմայի փոփոխության և ջերմաստիճանի բարձրացման հետևանքով օվկիանոսները կորցրել են իրենց թթվածնի մոտ 2%-ը: Մինչև դարի վերջը այդ ցուցանիշը կարող է աճել մինչև 7%: Այսպիսի եզրահանգումների են եկել Բնության և բնական պաշարների պահպանության միջազգային միությունը։

Ամենավատը կլինի խոշոր գիշատիչների համար, որոնք ստիպված կլինեն գաղթել մակերեսային ջրեր: Սննդի համար ավելի խիստ մրցակցությունը կնվազեցնի ձկնատեսակների միջին չափը: Կմեծանա նրանց չափից շատ որսալու սպառնալիքը։

Համաձայն Մադրիդում ՄԱԿ-ի Կլիմայի կոնֆերանսի ներկայացրած զեկույցի՝ այսպես կոչված «մեռած գոտիների» տարածքը մեծանում է, որտեղ կյանքի պահպանման համար թթվածնի անհրաժեշտ քանակության անբավարարության պատճառով ծովային կենսաբազմազանության արագ կորուստ կա: Նրանց թիվը անցել է 7 հարյուրից: 60 տարի առաջ ընդամենը 45 նման տարածքներ կային։