Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է 5-րդ անգամ


19:15 , 9 դեկտեմբեր, 2019

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանն դեկտեմբերի սկզբին ամուսնացել է 5-րդ անգամ: Այս մասին հայտնում է «Комсомольская правда» պարբերականը: 74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Տատյանա Բրուխունովայի ամուսնության մասին պարբերականին պատմել են զույգի ընկերները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին 33 տարվա համատեղ կյանքից հետո Եվգենի Պետրոսյանը և նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն ամուսնալուծվել եին: Զույգի երկրպագուները ամուսնալուծության մեջ մեղադրում էին նրա 30-ամյա օգնական Տատյանա Բրուխանովային։

Ի դեպ, օրեր առաջ Տատյանան Instagram–ի իր էջում հարսանեկան ծաղկեփնջի լուսանկար է հրապարակել։