Ռուսաստանը 4 տարով հեռացվել է միջազգային բոլոր մրցումներից


23:00 , 9 դեկտեմբեր, 2019

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործադիր կոմիտեն որոշել է հեռացնել Ռուսաստաննին միջազգային մրցումներից չորս տարի ժամկետով:

Որոշումն ընդունվել է միաձայն: Արգելքը տարածվում է բոլոր միջազգային մրցումների վրա՝ ներառյալ Օլիմպիական խաղերը և աշխարհի առաջնությունները:

Մեկ այլ որոշմամբ WADA-ն արգելել է Ռուսաստանին ընդունել աշխարհի առաջնությունները, ինչպես նաև հայտ ներկայացնել դրանց անցկացման համար: