Ուղևորին ինքնաթիռում կարիճ է խայթել


18:00 , 9 դեկտեմբեր, 2019

Սան Ֆրանցիսկո Ատլանտա չվերթն իրականացնող ինքաթիռում կարիճը խայթել է ուղևորներից մեկին:

Թռիչքի ժամանակ ուղևորուհին բողոքել է մի քանի խայթոցից, որոշ ժամանակ անց նրա տաբաթից կարիճ է ընկել: Հայտնի չէ՝ ինչպես է կարիճը հայտնվել օդանավում:

Վայրէջքից հետո ուղևորուհուն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ի դեպ, United Airlines ավիաընկերության օդանավում սա առաջին դեպքը չէ։ 2017 թվականին կարիճը կրկին խայթել էր ուղևորներից մեկին: