Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան


17:25 , 9 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի. Այս մասին Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Բավականին օգտակար և կարևոր նախագիծ է: Իմ փորձով կարող եմ ասել՝ ես ծխող էի, հիմա շատ հազվադեպ եմ ծխում, առաջին անգամ, երբ ես հայտնվեցի օդանավակայանում՝ այն վայրում, որը թույլատրված էր ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ «իզգոյ», վտարանդի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ