Ծխում է Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը. Առողջապահության փոխնախարար


14:08 , 9 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ծխում է Հայաստանի ազգաբնակչության 28 տոկոսը։ Ներկայում ծխում է չափահաս տղամարդկանց կեսից ավելին՝ 52 տոկոսը, իսկ կանանց՝ 2-3 տոկոսը, ԱԺ նիստի ժամանակ ասաց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Հարցվածների կեսից ավելին նշել է, որ երկրորդային ծխի ազդեցության են ենթարկվում տանը, մի մասն էլ՝ աշխատավայրում։ Հղի կանանց 70 տոկոսն ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը», - նշեց փոխնախարարը՝ հիշեցնելով, որ ծխելն առաջացնում է թոքի, բերանի խոռոչի, կերակրափողի և մի շարք այլ օրգանների քաղցկեղային հիվանդություններ, սրտի կաթվածներ, դիաբետ և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: