Եթե տեսնենք՝ ՀՖՖ նախագահի ընտրություններն արդար մթնոլորտում չեն անցկացվում, առաջինը կբարձրաձայնենք այդ մասին․ Արթուր Սահակյան


13:41 , 9 դեկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Նոա» ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնում թեկնածու չառաջադրեց, իսկ որպես Գործկոմի անդամ առաջադրեց ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի թեկնածությունը։ Վերջինս երկար տարիներ զբաղվել է ֆուտբոլով, իսկ 2017 թվականից՝ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո, ղեկավար պաշտոն է ստանձնել նախ «Արցախ», ապա՝ «Նոա» ակումբում։

ArmSport-ի հետ զրույցում «Նոայի» 27-ամյա տնօրենը պատմել է ՀՖՖ Գործկոմի կազմում ընդգրկվելու հավանականության, հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականի, ինչպես նաև ակումբային գործերի մասին․

Որևէ մեկին «համոզելու» կարիք չունեմ

«Որպես գործադիր կոմիտեի անդամ՝ մեր ակումբից առաջադրվել է իմ թեկնածությունը։ Ճիշտն ասած «համոզելու» կարիք չունեմ։ ՀՖՖ անդամ բոլոր կազմակերպությունների հետ ծանոթ եմ ու ավելորդ անգամ ներկայանալու կարիք չունեմ։ Կներկայացնեմ իմ մտքերը, թե ինչպես եմ պատկերացնում հայկական ֆուտբոլի զարգացումը, ունեմ մտահաղացումներ։ Բայց նախևառաջ պետք է ընտրել ՀՖՖ նախագահ, ինչից հետո Գործադիր կոմիտեի յուրաքանչյուր անդամ կարող է առաջարկություններով հանդես գալ»,- ասում է Արթուր Սահակյանն ու ընդգծում, որ լավ գիտի հայկական ֆուտբոլի առջև ծառացած խնդիրների ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերի մասին․

«Գրեթե ողջ գիտակցական կյանքս հայկական ֆուտբոլում եմ՝ նախ որպես ֆուտբոլիստ, ապա  նաև ակումբի գործադիր տնօրեն: Քաջատեղյակ եմ մեր ֆուտբոլի խնդիրներին՝ տարբեր հարթություններից, առիթ լինելուն պես պետք է բարձրաձայնեմ այն խնդիրները, որոնց շուտափույթ լուծում պետք է տրվեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: