Զինծառայողների հասանելիքի ուղղությամբ պարզված թաթիկները, հուսամ՝ կկտրեն ․Ուրիխանյանը դիմել է դատախազություն


13:14 , 9 դեկտեմբեր, 2019

Hraparak.am-ը գրում է.

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Մալբրի» համակարգով նյութեր է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պարզել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված արդեն շուրջ մեկ միլիարդի հասնող գումարի վերաբերյալ նյութերը։Ակնկալում է համարժեք քրեաիրավական գնահատական, քրեական գործի հարուցում և մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառում։

«Հրապարակի» հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ դիմել է Դատախազություն։

«Քանի որ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները և ստացված նյութերի համակվացությունը ոչ միայն չտվեց պատասխաններ, այլ առավել մտահոգությունների առիթ տվեց։ Հատկապես մտահոգությունների առիթ տվեց վարչապետի  հանձանարարության ուսումնասիրությամբ օգնականի կողմից ստացած տեղեկությունները»։

Հիշեցնենք, որ  վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Ուրիխանյանին ներկայացրել էր տեղեկանք հիմնադրամ ստացած միջոցների մասին, սակայն պատասխանն ավելի շատ հարցականներ է առաջացրել։

«Հատկապես երբ նշվում է 1․9 միլիարդ դրամի չվճարված պարտավորությունների մասին» ,-ասաց Ուրիխանյանը։ Նա նշեց, որ Դատախազություն ուղարկված նյութերում ներառված են վարչապետի ԱԺ-ում արված հայտարարությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը նշել էր 2019թ․-ի ընթացում 648, 8 միլիոն դրամ վճարված գումարների մասին՝ Տոնոյանի՝ դրա վերավերյալ տեղեկանքը, հիմնադրամի  պաշտոնական հաշվետվությունը, որտեղ այդ գումարները չկան։

«Հետևաբար ստացվում է ,որ  վարչապետի՝ ԱԺ-ում  հրապարակած տեղեկությունն  իրականությանը չհամապատասխանող էր՝ հիմնված  նախարարի տեղեկանքի վրա»,-ասաց նա։