Եթե նկատեք, որ ես բարևների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ. Նիկոլ Փաշինյան


11:35 , 9 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկմանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե վերջերս արձանագրել է, որ վարչապետին բարևելը կոռուպիցոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է։

«Օրինակ՝ կարելի է վարչապետին բարևել ու հաջորդ քայլով շտապել, այսպես ասած, տարադրամի փոխանակման շուկա ու հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել։ Օրինակ՝ վարչապետին հանդիպելը ազատ փոխարկելի արժույթ է, որը, բնականաբար, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ՝ նաև կոռուպցիոն ոլորտներում», - ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա՝ ավելացրեց.

«Եթե հանկարծ նկատեք, որ ես բարևների ու ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, պարզապես ես այս գործունեության մեկուկես տարվա ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի ու ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: