Այսօր լրացավ մեկ տարին այն օրվանից, երբ դուք ձեր ձեռքով իշխանության բերեցիք հայոց լեզուն և գրականությունը բուհից հանողներին


10:23 , 9 դեկտեմբեր, 2019

Մեկ տարի առաջ դուք ընտրեցիք պոպուլիստներին:

Այսօր լրացավ մեկ տարին այն օրվանից, երբ դուք ձեր ձեռքով, ձեր կամքով իշխանության բերեցիք ստամբուլյան կոնվենցիան քարոզողներին, հայոց լեզուն և գրականությունը բուհից հանողներին, ռազմագիտությունը դպրոցներում վերացնողներին, միլիոնավոր դոլարներ իրենք իրենց պարգևատրողներին, մանկատներ փակողներին, սատանիզմի դեմ պայքարը հետադիմություն համարողներին, Արցախի հերոսներ բանտարկողներին և վերջապես Մեհրիբանին Արցախում մուղամ լսել հրավիրողներին: