Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում


10:41 , 9 դեկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման «H. Res 296» բանաձևի ընդունումից հետո, Սենատում արդեն երրորդ անգամ սենատորներ Բոբ Մենենդեզն ու Թեդ Քրուզը առաջ են քաշում «S. Res 150» բանաձևը։ Նախորդ երկու փորձերը ձախողվեցին համապատասխանաբար սենատորներ Լինդսի Գրահամի և Դեյդ Փերդյուի կողմից։

Այս անգամ արդեն բանաձևը Սենատում արգելափակեց Հյուսիսային Դակոտայից մեկ այլ հանրապետական սենատոր` Կևին Կրամերը։ Թեև Ներկայացուցիչների պալատում բանաձևի ընդունմանը Սպիտակ տունը չխոչընդոտեց, այնուամենայնիվ, պատկերը այլ է Կոնգրեսի Վերին պալատում, որտեղ բանաձևը արդեն երրորդ անգամ է, ինչ արգելափակվում է։

Ինչպես գրում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը, Ցեղասպանության բանաձևի նկատմամբ վետո կիրառած սենատոր Կևին Կրամերը դեռ կոնգրեսական լինելու ժամանակ 2017թ․-ին եղել է հենց Ցեղասպանության H. Res. 220 բանաձևի աջակիցներից (co-sponsor) մեկը։ Միևնույն ժամանակ, նա եղել է 115-րդ Կոնգրեսի Թուրքական հանձնախմբի անդամ, իսկ 2019թ․ Թուրքիայի կողմից վարձված երկու լոբբիստական ընկերությունները (Greenberg Traurig LLP, LB International Solutions LLC) կապ են հաստատել սենատոր Կրամերի աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ։ Այնուամենայնիվ, Ցեղասպանության բանաձևի նկատմամբ կիրառված վետոն պետք չէ դիտարկել որպես թուրքական լոբբինգի հաղթանակ։ Այն անմիջապես կապված է Սպիտակ տան միջամտության հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: