«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին (Photo, Video)


09:54 , 9 դեկտեմբեր, 2019

ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Այդ մասին երկուշաբթի իր թվիթերյան էջում հայտնել է մրցույթի մամուլի ծառայությունը:

Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել ՀԱՀ-ի, Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչները:    

Զոզիբինի Թունզին գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվիստ է:

«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ Ատլանտա քաղաքում:

Նախորդ տարի մրցույթի հաղթող էր դարձել ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը: Այն անցկացվել էր Թաիլանդում:

 

«Միսս Տիեզերք 2019» մրցույթում Հայաստանը ներկայացնում էր 21-ամյա Դայանա Դավթյանը: