«Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին


09:56 , 9 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ Ատլանտա քաղաքում անցկացված «Միսս Տիեզերք 2019» գեղեցկության մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Զոզիբինի Թունզին: Այդ մասին երկուշաբթի իր թվիթերյան էջում հայտնել է մրցույթի մամուլի ծառայությունը:

Մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել ՀԱՀ-ի, Մեքսիկայի և Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչները:    

Զոզիբինի Թունզին գենդերային բռնության դեմ պայքարի ակտիվիստ է:

«Միսս Տիեզերք» 68-րդ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել ԱՄՆ Ատլանտա քաղաքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: