Աղջիկը հազիվ է փրկվել մահից վեգան բուրգերի պատճառով


05:40 , 9 դեկտեմբեր, 2019

Մեծ Բրիտանիայում երկամյա Լիբին անաֆիլակտիկ շոկի պատճառով հազիվ է փրկվել մահից վեգան բուրգեր ուտելուց հետո՝ գրում է Daily Mail- ը:

Այն ախտանիշները, որոնք ի հայտ են եկել երեխայի մեջ, սկզբում նման էին ընկույզից առաջացած ալերգիկ ռեակցիայի, ինչի պատճառով բժիշկները որոշել են, որ աղջիկը չափազանց շատ գետնանուշ է կերել: Սակայն Լիբիի ծնողները վստահ էին, որ նախաճաշի յոգուրտն է պատճառը։

Ալերգենի վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ պատճառը ոլոռի պրոտեինն է՝ սպիտակուցների խիտ խառնուրդ, որը ստացվում է դեղին ոլոռից:

Հատուկ բույսերից սպիտակուցը հաճախ է ավելացվում վեգան սննդի մեջ: Պարզվել է, որ գետնանուշների նկատմամբ ալերգիայի նման ոլոռի սպիտակուցը նույնպես կարող է առաջացնել նույն արձագանքը, բայց արտադրողները միշտ չէ, որ նշում են խառնուրդի առկայությունը արտադրանքի բաղադրության մեջ