Մինսկն ու Մոսկվան չեն կարողացել համաձայնեցնել 8 ինտեգրացիոն ճանապարհային քարտեզներ


23:45 , 8 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան համաձայնեցրել են ճանապարհային քարտեզների նախագծերը էլեկտրաէներգիայի և մաքսային ծառայությունների համագործակցության հարցերի շուրջ, ևս 8 քարտեղ դեռևս համաձայնեցված չեն:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, դեսպանն այս մասին հայտնել է կիրակի Սոչիում Ռուսաստանի և Բելառուսի նախագահների միջև կայացած բանակցություններից հետո: Բացի այդ, Սեմաշկոն հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին հանդիպում են ունեցել երկու երկրների վարչապետերն ու էներգետիկայի նախարարները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։