Ապագայի աշխատանքներ. 10 մասնագիտություն, որոնք պահանջված կլինեն 2025 թվականին


07:13 , 9 դեկտեմբեր, 2019

Ամերիկացիների երկու երրորդը համոզված է, որ 50 տարուց ռոբոտներն ու համակարգիչները կկատարեն այն աշխատանքի մեծ մասը, որն այսօր մարդիկ են կատարում: Համաշխարհային տնտեսական ֆորումի The Future of Jobs զեկույցը ցույց է տալիս, որ մինչև 2025 թվականը ավտոմատիզացիան 5 միլիոն աշխատատեղ կոչնչացնի, և դա դեռ միայն սկիզբն է:

Եվ այսպես՝ ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 2025 թվականին աշխատաշուկայում:

1. Ծրագրավորող և հավելվածներ մշակող

Պահանջված մասնագիտություններից ոչ մեկն առանց IT- ոլորտի հիշատակման չէ: Կոմպյուտերիզացիան մեծ տեմպերով է առաջ ընթանում և չի էլ պատրաստվում կանգ առնել:

2. Ինժեներ

Այսօր աշխարհով մեկ ակտիվորեն զբաղվում են ինժեներներ պատրաստելով: Բանիմաց ու լավ կրթություն ստացած տեխնիկական մասնագետների կարիքը միշտ կա: Հարկ է նշել, որ արժեքավոր ինժեներները ոչ թե պարզապես որոշակի բանաձևեր և հաշվարկներ սերտած մասնագետներ են, այլև ստեղծագործական մտածելակերպով և փոփոխվող իրավիճակին օպերատիվ արձագանքելու հնարավորությամբ մարդիկ: Այնպես որ, գալիք 10 տարիների ընթացքում ինժեներները դեռ անկասկած պահանջված կլինեն:

3. 3D դիզայներ

3D դիզայներները հիմա էլ են պահանջված. շինարարության, արդյունաբերական դիզայնի, համակարգչային խաղերի կամ այլ նպատակների համար ծավալուն մոդելների ստեղծումը այսօր բավական բարձր է վարձատրվում: Բայց հետագայում 3D դիզայներնեը ևս մեկ կարևոր դաշտ կունենան իրենց հմտությունները կիրառելու համար՝ 3D պրինտերները:

4. Քոնթենթ մենեջեր, գովազդի գծով մասնագետ

Քոնթենթ մենեջերը, որն իր մեջ համադրում է քոփիրայթերի, խմբագրի և դիզայների գործառույթները, թերևս կմնա ամենապահանջված մասնագետներից մեկը, ընդ որում, ոչ միայն գովազդում, այլև մեդիա ոլորտում և զվարճանքների ոլորտում: Բացի այդ՝ բրենդի գովազդը և պոտենցիալ գործընկերների հետ փոխհարաբերությունները դեռևս բավական ակտուալ են և դժվար թե կոմպյուտերիզացիայի ենթարկվեն:

5. Անվտանգության մասնագետ

Հանցագործությունների զգալի մասն ապագայում ցանցում է կատարվելու և դրանց կանխումը, ինչպես նաև վիրուսային գրոհներից, սպամներից, վնասակար բովանդակությունից պաշտպանությունը շատ կարևոր խնդիր է դառնում: Այնպես որ, անվտանգության մասնագետն ամենապահանջվածներից մեկն է լինելու:

6. Ուրբանիստ, քաղաքաշինության մասնագետ

Երկիրը շատ արագ է դառնում քաղաքների մոլորակ: 2025 թվականին քաղաքաբնակները կկազմեն բնակչության 77%-ը: Նախագծել, կառուցել և սպասարկել մեգապոլիսները կարող են միայն բարձրակարգ մասնագետները:

7. Կենսատեխնոլոգ, կենսաինժեներ, դեղագետ

Արդեն հիմա էլ արհեստական օրգաններն ու վերջույթների պրոթեզավորումը երբեմն ավելի լավն են լինում, քան բնության տվածները, իսկ դրանց հնարավորություններն ու կիրառությունը ապագայի միայն ավելի աճելու է:

8. Այլընտրանքային էներգետիկայի ոլորտի մասնագետ և փորձագետ

Այլընտրանքային աղբյուրներից ստացվող էներգիայի ընդհանուր մասնաբաժինն անընդհատ աճում է, ինչն էլ այս ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ է ենթադրում:

9. Ավտոմատացված տեխնոլոգիական համակարգերի օպերատոր և տեխնոլոգ

Աշխատանքի համար անհրաժեշտ ինժեներական գիտելիքների և վերանորոգման հմտությունների համադրությունը այս մարդկանց թույլ կտա իրենց արժանի աշխատատեղը գտնել 10 տարուց:

10. Սննդի արդյունաբերության մասնագետ

Ապագայի սնունդը շատ կանխատեսումների համաձայն՝ ցավոք, ոչ թե բնական ուտելիքն է լինելու, այլ հավելումներով կամ մեզ համար արտասովոր աղբյուրներից ստացված սնունդը: Կենսաբանության և ճարտարագիտության ոլորտի գիտելիքներ ունեցող սննդի արդյունաբերության մասնագետները ուտելիքի հիմնական արտադրողնեն են լինելու շատ երկրների համար: