Սոցցանցերից 12 սովորություն, որոնք նյարդայնացնում և հունից հանում են շրջապատին


02:09 , 9 դեկտեմբեր, 2019

Սոցցանցերում վարքը շատ բան կարող է պատմել մարդու մասին: Այսօր անգամ գործատուներն են նախքան աշխատանքի ընդունելը ուսումնասիրում թեկնածուների էջերը, որպեսզի հասկանան, թե ում հետ գործ ունեն:

Կազմել ենք վարքի՝ համացանցում տարածված այն օրինակները, որոնք հունից հանում են շրջապատին:

1. Նվերներով պարծենալը

Իհարկե, մտերիմները կուրախանան, որ ձեր անձնական կյանքը լավ է դասավորվում: Սակայն աղջիկների՝ սիրելիի հերթական նվերով համացանցում պարծենալու ցանկությունն արդեն վախեցնում է: Առցանց պարծենալու բոլոր սիրահարների համար մի լավ խորհուրդ կա. երջանկությունը լռություն է սիրում:

2. Սնահավատ բովանդակությամբ նկարներ և հաղորդագրություններ

Ոմանք հավատում են մինչ օրս, թե «հաջողություն բերող» նկարը կօգնի հարստանալ, առողջանալ, սիրվել և այլն: Նման հաղորդագրությունները տարածվում են անձնական նման բովանդակությամբ նամակներով. «Փոխանցիր սա 10 ընկերներիդ և երեք օրվա ընթացքում ցանկությունդ կիրականանա, իսկ եթե չփոխանցես, ապա ամեն ինչ կկորցնես» և այլն… Սովորաբար նման հաղորդագրություններն ուղարկում են ծանոթներին պարապությունից կամ «ամեն դեպքում»:

Ի՞նչ անել: Ոչ ոք չի կարող մեղադրել ձեզ նման բաներին հավատալու համար, միայն թե ձեր սնահավատ հայացքներով ձեր շրջապատին հոգնեցնելն այնքան էլ լավ գաղափար չէ:

3. Սմայլիկ երեխայի դեմքի փոխարեն

Դեմքի փոխարեն սմայլիկով երեխաները մի տեսակ սարսափելի տեսք են ունենում: Եվ անհասկանալի է, թե ուր նայես նկարում, ինչու է հեղինակն այն հրապարակել: Եթե վախենում եք, որ ձեր երեխային աչքով կտան, նկարն ընդհանրապես մի հրապարակեք:

4. Մերկ մարմնի լուսանկար՝ փիլիսոփայական ցիտատով

Միգուցե ժամանակին նման նկարները օրիգինալ էին նայվում, հիմա սակայն դա այլևս նորաձև չէ: Լուսանկարը, որում դուք բազմանշանակ մի կողմ եք նայում, ոչ միշտ է, որ հաջող լուծում է: Հաճախ նման փոստերը իմաստուն մտքերով են ուղեկցվում, որոնք որևէ կապ չունեն նկարի հետ: Եթե ցանկանում եք ինչ-որ մտքով կիսվել, համապատասխան նկար ընտրեք:

5. Անտեղի բացիկներ

Պրիմիտիվ նկարներով բացիկներն ինչ-որ մի առիթով կամ առանց առիթի կարող են կատաղության հասցնել անգամ ամենահանգիստ ու հավասարակշռված մարդկանց: Ի՞նչ պատասխանել մարդուն, որն անգամ ջանք չի թափել հաղորդագրություն գրել:

Նման բացիկները փոխարինեք ձեր բառերով գրված հաղորդագրություններով: Եթե ծնունդ եք շնորհավորում, ավելի լավ է երկու բառ գրեք՝ «Ծնունդդ շնորհավոր», քան երեք տուն բանաստեղծություն ուղարկեք բացիկով՝ համացանցից վերցված:

6. Նույնատիպ ֆոտոներ՝ արվեստի հայտնի ստեղծագործություններով

Հայտնի նկարների կողքին կանգնած մարդկանց լուսանկարները շրջապատի մոտ հույզեր չեն առաջացնում: Բոլորը հասկանում են, որ նկարի միակ նպատակը ցույց տալն է, որ մարդը թանգարան է գնացել: Երբեմն, սակայն, թանգարանային նկարների ֆոնին կարող են հետաքրքիր լուսանկարներ ստացվել: Կարևորը ինքներդ ձեզ պատասխանեք հետևյալ հարցերին՝ արդյոք սա լա՞վ լուսանկար է և ինչ եք դուք ուզում ասել այն հրապարակելով:

7. Ընկերներին հաղորդագրություններ՝ խնդրելով «Քվեարկեք իմ նկարի համար»

Ինչ եք կարծում, որքանով է նպատակահարմար քվեարկելու խնդրանքով հաղորդագրություն ուղարկել դասընկերոջը, որի հետ 10 տարի չեք շփվել, կամ էլ ընդհանրապես, լրիվ անծանոթ մարդու: Մտածեք, որքանով է դա արդարացված: Եթե դուք նման մրցույթի եք մասնակցում, պարզապես ձեր էջում գրեք և խնդրեք աջակցել ձեզ, ցանկացողներն անպայման կարձագանքեն:

8. Առցանց խաղերի առաքում

Եթե առցանց խաղեր եք խաղում, բարի եղեք մի քանի րոպե ծախսել և կարգավորումների միջից անջատել հաղորդագրությունների և հրապարակումների ավտոմատ ծանուցումը: Ոչ ոք հետաքրքիր չէ, թե դուք ինչ հերթական ռեկորդ եք սահմանել:

9. Տեսարժան վայրերի անորակ լուսանկար

Ձեր ընկերներն ավելի մեծ հետաքրքրությամբ կնայեն այն նկարները, որտեղ դուք կաք, քան, օրինակ, Էյֆելյան աշտարակի նկարը կամ Սագրադա Ֆամիլիան, որոնց պրոֆեսիոնալ արված նկարները կարելի է գտնել համացանցում:

10. Կեղծ լուրերի տարածում

Համացանցում ինչ ասես կարող ենք գրել: Դյուրահավատ մարդիկ հաճախ են խաբվում՝ կեղծ նորությունները որպես մաքուր ճշմարտություն ընդունելով: Մարդիկ իրար կեղծ ինֆորմացիա են փոխանցում և խուճապ է առաջանում: Ի՞նչ անել: Ստուգեք տեղեկությունը: Սկզբում նայեք տեքստին: Հաճախ են ֆեյք հայտարարությունները ուղղագրական սխալներով լինում: Երկրորդ քայլը՝ փնտրեք google-ում: Եթե փնտրումը ձեզ չճի բերում հեղինակավոր աղբյուրի էջի վրա, որին կարելի է վստահել, նշանակում է դա հերթական ֆեյքն է:

11. Ամեն մի բառն առանձին հաղորդագրությամբ

Եթե գիտեք, թե ինչ եք գրելու, միանգամից ձևակերպեք ձեր միտքը և ուղարկեք այն մեկ հաղորդագրությամբ: Ամեն մի բառն առանձին ուղարկելով՝ դուք նյարդայնացնում եք այն ստացողին: Չէ որ ամեն մի բառի հետ հեռախոսը նոր հաղորդագրություն է ցույց տալիս և այն էլ՝ հաճախ ձայնային ազդանշանով:

12. Մեկ հրապարակման մեջ միանման լուսանկարներ

Հաճախ մենք չենք կարողանում կողմնորոշվել, թե որ նկարն է ավելի հաջող: Ամեն դեպքում, պետք չէ ապահովության համար միանգամից մի քանի նկար դնել, որոնք գրեթե չեն տարբերվում իրարից: Հրապարակեք մեկ նկար, եթե կասկածներ ունեք, թե որն է ավելի լավը, խորհրդակցեք որևէ մեկի հետ: