Բեռլինում կատարված սպանությունը վնասում է Մոսկվայի հետ հարաբերություններին. Մերկելի իրավահաջորդ


18:39 , 8 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Քրամփ Կարենբաուերը հայտարարել է, որ կառավարությունը կքննարկի Ռուսաստանի նկատմամբ գործողությունների հետագա քայլերը՝ կապված Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության հետ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նախարարն ընդգծել է, որ Մոսկվան պետք է «իր ներդրումն ունենա» հանցագործության հետաքննության հարցում:

«Այդ սպանությունը վնաս է հասցնում Գերմանիայի և Ռուսաստանի միջև հարաբերություններին: Ապացույցները ծանրակշիռ են», - հայտարարել է Անեգրետ Քրամփ Կարենբաուերը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ