Քիմ Քարդաշյանը 2 մլն դոլար է ստացել գովազդային հոլովակի համար (Video)


17:48 , 8 դեկտեմբեր, 2019

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը վաստակել է երկու միլիոն դոլար՝ սննդի մատակարարման Uber Eats ընկերության գովազդային հոլովակում նկարահանվելու համար, գրում է Daily Mail-ը:

Քարդաշյանի հետ հոլովակում նկարահանվել է նաև ավստրալացի դերասանուհի Մագդա Շուբանսկին, ով հայտնի է Շերոն Ստրելեցկիի դերով՝ «Քեթ և Քիմդերելա» կատակերգական սերիալից:

Սոցիալական ցանցերի օգտատերերը գովազդն անվանել են «գլուխգործոց»: