Ստացվում է, որ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում ստացել է 3 մլն դրամ պարգևավճար:


20:26 , 7 դեկտեմբեր, 2019

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 2019թ. հունվարից մինչ նոյեմբեր պարգևատրվել է 3 անգամ՝ 1 դրույքաչափով կամ աշխատավարձի 100 տոկոսի չափով: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 1 միլիոն դրամ: Այսինքն, ստացվում է, որ Արթուր Դավթյանն այս տարվա ընթացքում ստացել է 3 մլն դրամ պարգևավճար:

Ով տեսել է «Մենք ենք մեր սարերը» կհիշի այն հատվածը, որտեղ ասվում. է «լավ եմ արել ինքս ինձ պարգևատրել եմ»: