Ես մի քանի տարի է անձնական բջջային հեռախոս չունեմ․ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները


14:54 , 7 դեկտեմբեր, 2019

Analitik.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն լուրերը, թե նա օգտագործում է անձնական բջջային հեռախոս՝ չնայած արտաքին հետախուզական գործակալությունների կողմից գաղտնալսման սպառնալիքին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

CNN-ը՝ հղում անելով նախկին պաշտոնյաներին և հետախուզության պատասխանատուներին հաղորդել է, որ Թրամփը զանգերի համար շարունակում է օգտագործել իր անձնական բջջային հեռախոսը, որը նա ունեցել է մինչ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելը: Նշվում է, որ դա վերաբերում է նաև վերջին մի քանի շաբաթների ընթացքում կատարված զանգերին, չնայած կրկնվող նախազգուշացումներին։

«Դա բացարձակապես կեղծ տեղեկություններ և հաղորդագրություններ են: Ես մի քանի տարի է ինչ անձնական բջջային հեռախոս չունեմ։ Ես օգտագործում եմ միայն կառավարության կողմից հաստատված և թողարկված հեռախոսներ»,-թվիթերյան իր էջում գրել է Թրամփը։