Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է. Ֆինանսների նախարար


13:12 , 7 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Վարձատրության համակարգը պետք է կարևորել, որովհետև մենք այս ժամանակահատվածին վերաբերվում ենք որպես միջանկյալ, քանի դեռ չի գտնվել վարձատրության համակարգը կանոնակարգող լավագույն լուծումն, այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք շարունակելո՞ւ են պարգևավճարներ տալ:

«Այո՛, պարգևավճարներ տրվելու են, որովհետև դա նախատեսված է: Ավելին ասեմ՝ ֆինանսների նախարարությունում աշխատակազմի թվաքանակի փոփոխության արդյունքում ունենք կոնկրետ տնտեսումներ, պոտենցիալ հնարավորություն պարգևավճարներ տալու:  Արդյոք դրանք կառաջացնե՞ն նույն արձագանքն, ինչ անցած տարի՝ կյանքը ցույց կտա», - ասաց ֆինանսների նախարարը: