Ջերարդը կերկարաձգի պայմանագրի ժամկետը Ռեյնջերսի հետ


12:48 , 7 դեկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Շոտլանդական «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը համաձայնել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:

Ըստ STV News- ի ՝ շոտլանդական ակումբը մինչև 2024 թվականը կերկարաձգի պայմանագրի ժամկետը 39-ամյա մասնագետի հետ:Այդ մասին կհայտարարվի շուտով: Անգլիայի հավաքականի նախկին ավագը ակումբը ղեկավարում է արդեն 1,5 տարի: «Ռեյնջերսն» անցած մրցաշրջանն ավարտեց 2-րդ հորիզոնականում` առաջին անգամ բարձրագույն խումբ վերադառնալուց հետո:

Ընթացիկ առաջնությունում թիմը նույնպես 2-րդ տեղում է, իսկ կիրակի օրը Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում կխաղա «Սելթիկի» հետ: