«Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ»․ Ավետիք Իսահակյանի՝ սիրտը հալեցնող 15 մտքերը


18:30 , 7 դեկտեմբեր, 2019

Ավետիք Իսահակյանն այն հանճարեղ գրողն է, ում ստեղծագործություններն ամեն անգամ կարդալիս մի նոր բան ես կարող բացահայտել, մի նոր միտք, որը կստիպի վերանայել կյանքդ։ Առաջարկում ենք ծանոթանալ գրողի 15 մտքերին, որոնք կհալեցնեն սիրտն ու կստիպեն կյանքը սիրով ապրել։ 

1․ Սիրո իմաստը. երբ սիրում ես, հոգին է դառնում մարմնի պատյանը:

2․ Կյանքը շոշափելի երազ է, երազը՝ անշոշափելի կյանք:

3․ Երազը մեր չխոստովանած, անկեղծ ցանկությունների հայելին է:

4․ Լուսինը լճակի մեջ բանաստեղծություն է, իսկ երկնքում իրականություն և նվազ գեղեցիկ, հմայիչ:

5․ Քո ամենամռայլ, ամպամած օրը միտքդ բեր, որ ամպերից վերև արև կա:

6․ Ամենագեղեցիկ բանն աշխարհում մոր աչքերն են, թեկուզ միայն մայր ունենալու համար արժե աշխարհ գալ:

7․ Աշխատանք, սեր, ընկերություն, ողջախոհություն. սրանք միջոցներ են ապրելու համար:

8․ Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը թևերով:

9․ Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը հին ջուր:

10․ Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:

11․ Չկա այլանդակ սեր, ինչպես չկա գեղեցիկ բանտ:

12․ Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար ոչ մեկը:

13․ Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:

14․ Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների  տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:

15․ Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են: