Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում. ֆինանսների նախարարը՝ առողջապահության հարկի մասին


12:21 , 7 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տարվա ամփոփիչ ասուլիսին ներկայացրեց մինչև 2023 թվականի ռազմավարությունը և դրանց մեջ ծրագրային դրույթները: Ինչ վերաբերում է հարցերին, թե որտեղ է այս ռազմավարությունում հեղափոխությունը, և քաղաքացին երբ կզգա փոփոխություն, նա ասաց, որ իրենք չեն սպասում մինչև 2023 թվականը, քաղաքացին այսօր էլ է զգում փոփոխություն: 

«Այն քաղաքացիները, որոնք այս նախածում թիրախավորված են որպես շահառուներ, չեն կարող փոփոխությունները չտեսնել: Մի մասի համար հիմա կփոխվի կյանքը, մի մասի համար՝ հաջորդ տարի, մի մասն ինքն իր համար կփոխի այս ընթացքում: Եթե կարծում էիք, թե ձեր սպասած հեղափոխությունը կփոխեր նաև իմ անուն ազգանունը, պետք է հիասթափեցնեմ, որովհետև չի փոխվելու, ես շարունակելու եմ մնալ այնպիսին, ինչպիսին կամ՝ անուն ազգանունի առումով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առողջապահության հարկին և Ֆինանսների նախարարության դիրքորոշմանը, Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանեց, թե իրենք ինչ վերապահում ունեն: «Մի կողմից հարկերի բեռի նվազեցում ենք նախատեսում, մյուս կողմից՝ հարկերի բեռն ենք ավելացնում, իհարկե, դա վարձու աշխատողի բեռն է, ոչ թե տնտեսվարողի, բայց դա բեռ է տնտեսության վրա»,-ասաց նա և նշեց, որ դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը, և հարցը պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: