Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ. զոհերի թիվը հասել է 16-ի


02:15 , 7 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով  Al-Hadath հեռուստաալիքին:

Զինված մարդկանց խումբը քաղաքացիական մեքենաներով մոտեցել է Էլ Հիլյանի հրապարակ և կրակ բացել այդտեղ գտնվող ցուցարարների ուղղությամբ: Նշվում է, որ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած այս պրովոկացիայի հետևում: Ցուցարարները բանակին կոչ են արել միջամտել և պաշտպանել իրենց:

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր 10 զոհի մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։